Հայաստանի, Արցախի ու hայ ազգի անվտանգության ֆունդամենտը միայն բանակն է. Ասրյան
1992 թվականի հունվարի 28-ին հայրենատեր Հայը ձևավորեց և ստեղծեց անկախ ու ինքնիշխան Հայաստանի Ազգային բանակ, որն իր ստեղծման օրվանից վահան դարձավ՝ կռվելով ու պաշտպանելով Հայաստանն ու Արցախը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար Խաչիկ Ասրյանը:
«Հայոց բանակ, համայն հայության անգերազանցելի հպարտությո՛ւն, Հայ ազգի մարտունակ Ոգու կենդանի վկայությո՛ւն, Հայրենիքի սի՛րտ և ազգային գենի գլխավոր զարկերա՛կ, հայրենի հողի պաշտպանության զինվորագիր երդո՛ւմ ու հաղթանակների հավատա՛մք, Հայի և Հայաստանի ո՛ւժ և զորությո՛ւն, անվտանգությո՛ւն և հուսալի թիկո՛ւնք, մեր հաղթանակների զե՛նք, դարավոր ոսոխի մշտարթուն ահ ու սարսա՛փ, Քո փորձով ու մարտունակությամբ, արծիվ զավակներիդ երդմնապահ հավատարմությամբ, մահացու օղակ ես թշնամու պարանոցին և անառիկ բերդ՝ Հայոց սահմաններին:
«Վախի բացակայությունը չէ արիությունը. այն սեփական վախին դիմակայելն է», ուրեմն, արիությո՛ւն ու անսասան նվաճումնե՛ր ՔԵԶ, սահմանապա՛հ և հայրենապա՛հ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ:
Մենք հպարտ ենք, որ ականատեսն ու ուղեկիցն ենք Քո անցած ճանապարհի: Մենք եղել ու մնալու ենք Քո երդվյալ զինվորը՝ միշտ Քո կողքին, միշտ Քո շարքերում։
Խոնարհվում ենք Հայաստանի ու Արցախի պանթեոններում հանգչող բոլոր քաջերի հիշատակի առջև:
Հայաստանի, Արցախի ու Հայ ազգի անվտանգության ֆունդամենտը միայն ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿՆ է:
ՓԱ՜ՌՔ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ:
ՓԱ՜ՌՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ:
ԱՍՏՎԱ՛Ծ ՊԱՀՊԱՆԻ ՀԱՅԱՍՏԱ՛ՆԸ, ԱՐՑԱ՛ԽՆ ՈՒ ՀԱ՛Յ ԱԶԳԸ։
Շնորհավո՛ր տոնդ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ":