Հունվարի 28-ին նախատեսված Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է: Պատճառը, ըստ «Լուրերի» այն է, որ Գլխավոր շտաբի պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Հիշեցնենք, նախօրեին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին վարակվել է կորոնավիրուսով: