Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարար Ալի Համիեին: Ինչպես հայտնում են այդ երկրում ՀՀ դեսպանությունից, քննարկվել են երկու մայրաքաղաքների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Ընդգծվել է երկու բարեկամ երկրների մայրաքաղաքները կապող ուղիղ կանոնավոր չվերթների ավելացման կարևորությունը՝ ինչպես միջպետական, այնպես էլ՝ միջմարդկային կապերի ամրապնդման առումով։