Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանի նախագահից։ Այս մասին Ավագյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Միակ երկիրը, որտեղ իմ և կնոջս կյանքին վտանգ չի սպառնում, Ռուսաստանն է։ Քանի որ ես մտահոգված են իմ կյանքի և իմ հարազատների համար, ստիպված էի քաղաքական ապաստան խնդրել Ռուսաստանի Դաշնությունից»,- գրել է նա՝ տեղադրելով համապատասխան դիմումը: VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Ավագյանը Ռուսաստանում կալանավորվել էր Հայաստանի գլխավոր դատախազության հայտարարության հիման վրա: Նա հայտարարել էր, որ դա պայմանավորված է ՀՀ իշխանությունների՝ «ամեն գնով իրեն ՀՀ վերադարձնելու» ցանկությամբ։