Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կարող է վերանայման կարիք ունենալ. այս մասին Մոլդովա կատարած այցի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, գրում է РБК-ն։ «Հնարավոր է, որ մենք ստիպված լինենք վերանայել առանց վիզայի ռեժիմը [Ռուսաստանի հետ], որն այսօրվա պայմաններում բավականին ազատական է։ Այս ամենը պետք է որոշի կառավարությունը՝ հասարակության հետ միասին»,- ասել է Զուրաբիշվիլին։ Ռուսաստանի և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմը գործում է 2012 թվականից։ Գործող կանոնների համաձայն՝ ՌԴ քաղաքացին կարող է երկրում մնալ 365 օր։