Գազի բարձր գները չեն բխում Ռուսաստանի շահերից, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում։ «Մենք չենք ցանկանում գազի բարձր գներ, եթե դրանք բարձր լինեն, ապա կարող են արագացնել այլընտրանքային և վերականգնվող էներգիայի աղբյուրների ձեռքբերման ջանքերը»,- ասել է Նովակը։ Նա նշել է, որ գազի թանկացման հետ կապված իրավիճակն արհեստականորեն են խթանում, առաջին հերթին, եվրոպացի քաղաքական գործիչները՝ պայմանավորված նրանով, որ արհեստական դեֆիցիտ է ստեղծվել եվրոպական երկրներ գազի մատակարարման հետ կապված։