25.03.2026
«Սեր և կարոտ». համերգ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի ծննդյան օրվա առթիվ
24.11.2022
«Սեր և կարոտ». համերգ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի ծննդյան օրվա առթիվ

Դեկտեմբերի 4-ին ժամը 19:00 Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա «Սեր և կարոտ» խորագրով համերգ նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանին`ծննդյան օրվա առթիվ:Ծրագրում` պոեզիա, երգիծանք, երգ և երաժշտություն, հումոր: «Տխրենք,ծիծաղենք,ափսոսենք ու հուսադրվենք միասին:Միասին հեշտանում են շատ դժվարություններ:Սիրով և սպասումներով Ձեր ԼՈւՍԻՆԵ...» Հանդիսատեսը Լուսինե Կիրակոսյանին ծանոթ է և´ գեղարվեստական ֆիլմերից, և´ հեռուստատեսությունից, և´ ռադիոից, և´ հայ համերգից, և ընթանրապես շատ հարցազրույցներից: Ամենակարևորը երևանի Դրամատիկական թատրոնից, որտեղ կերտել է բազմաթիվ հիանալի և բարձր կերպարներ: Առաջին հեռուստասերիալը, որ եղավ հայաստանում դա «Վերվարածներն ընտանիքում» սերիալն էր, որից հետո «անուղղելիները»: Այստեղ նա կերտել է ՌՈԶ-ի կերպարը, որը մինչ օրս հեռուստադիտողը հիշում, նորից դիտում և սիրում է:Վերջերս նկարահանվեց Ելենա Արշակյանի «լքված ամրոցի պահապանները» սերիալում և հեռուստադիտողի կողմից բուռն կերպով ընդունվեց: