Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։ Մայիսի 29-ի դրությամբ՝ Հանրապետությունում կորոնավիրուսի դեմ կատարվել է 2 199 416 պատվաստում, հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: Առաջին դեղաչափ ստացել է 1 134 399 քաղաքացի, 2-րդ դեղաչափ՝ 1 006 554 քաղաքացի։ 3-րդ՝ բուստեր դեղաչափով պատվաստվել է 54 415 քաղաքացի։