ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են տասնյակ ոստիկաններ մի քաղաքացու ծեծում ու բերման ենթարկում՝ կիրառելով անհամաչափ ուժ: Պատգամավորը հարցադրում է անում. "Հիմա այս այլանդակության համար պատասխան ո՞վ է տալու:Ոստիկանապետը, Գլխավոր դատախազը ո՞նց են վերաբերվում այս կադրերին, ասելիք չունե՞ք, թե՞ խրախուսում եք նման միջադեպերը։Ոստիկանության աշխատակցի (ների) ապօրինի գործողությունները պարզ տեսանելի են, ակնկալում եմ իրավապահների համապատասխան արձագանքն ու իրավիճակից բխող քայլերը",- գրել է Աբրահամյանը։ Ավելի վաղ VERELQ-ը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է ՊՊԾ պես Սարգիս Հովհաննիսյանը հարվածներ հասցնում քաղաքացիներին ու լրագրողներին: