Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ աշնանային ժամանակացույցի անցնելով պայմանավորված, Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրի գունաերաժշտական շոուն սեպտեմբերի 14-ից 1 ժամ շուտ կմեկնարկի: Ներկայիս 21:00-23:00-ի փոխարեն՝ շոուն կսկսվի 20:00-ին և կավարտվի 22:00-ին:Սանիտարական մաքրման օրը կմնա երեքշաբթին:Շատրվանային համալիրը կգործի մինչև նոյեմբերի 1-ը: