11.01.2025
Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսությունը բարձրացել է նոր մակարդակի. Փաշինյան
03.10.2024
Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսությունը բարձրացել է նոր մակարդակի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շիա Ալ-Սուդանիին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմագին շնորհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին Իրաքի Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին շրջանում Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսությունը բարձրացել է որակապես նոր մակարդակի: Այս առիթով առանձնահատուկ կարևորում եմ Ձեզ հետ ունեցած հանդիպումները միջազգային համաժողովների շրջանակներում: Համոզված եմ, որ մեր երկու բարեկամ պետությունների միջև առկա է բովանդակային բազմաոլորտ համագործակցության ահռելի ներուժ, և մեր համատեղ ջանքերով կկարողանանք նպաստել այդ ներուժի լիարժեք իրացմանը՝ հատկապես առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային ոլորտներում՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Իրաքի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»: