7.06.2026
Դիմակավորված անձինք Գյումրիում շրջափակել են «Ուժեղ Հայաստանի» գրասենյակը
prev Նախորդ նորություն

Հանուն ո՞ր Հայաստանի է քվեարկել Սերժ Սարգսյանը

Եկել եմ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը. այս մասին քվեարկությանը մասնակցելուց հետո հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:


Նրա խոսքով, քվեարկել է այն Հայաստանի համար, որը կարող է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտելի են, իսկ ակտիվ քաղաքական կեցվածքը՝ գնահատելի։


 «Այն Հայաստանի օգտին, որտեղ իշխանություններն ընդդիմադիրների վրա չեն կախում տխրահռչակ «փողերի լվացում» հոդվածը»,- ասաց Սերժ Սարգսյանը։


Նա նշեց, որ եթե գոնե 10 տոկոսով ավելին այսօր ընտրողներ գնան ընտրատեղամասեր, քան 2021 թվականին էր, ապա ինքը կհամարի, որ իրենց՝ ՀՀԿ-ի չմասնակցելու որոշումը արդարացված էր։


 

Արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու և դուրս հանելու դեպքեր.
Հաջորդ նորություն next