7.06.2026
Արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու և դուրս հանելու դեպքեր.
prev Նախորդ նորություն

Ժամը 12:30-ի դրությամբ՝ տնային կալանքի տակ գտնվող 205 անձ մասնակցել է քվեարկությանը

Հայաստանի Հանրապետությունում տնային կալանքի տակ գտնվող 922 անձից 869-ն ունեն ընտրելու իրավունք։


Ժամը 12:30-ի դրությամբ՝ ընտրությանը մասնակցելու ցանկություն է հայտնել 434 անձ, որոնցից արդեն քվեարկել է 205-ը։


«Քվեարկության իրավունքի իրացման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության կողմից կազմակերպվել և իրականացվել է տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը համապատասխան ընտրատեղամասեր՝ օրենքով սահմանված կարգով։


Պրոբացիայի ծառայությունը շարունակում է ապահովել ընտրելու իրավունք ունեցող տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի անարգել իրացումը՝ պահպանելով օրինականության, հավասարության և սահմանադրական իրավունքի պաշտպանության սկզբունքները։


Տվյալները ներկայացված են ժամը 12:30-ի դրությամբ և կարող են փոփոխվել քվեարկության գործընթացի ընթացքում»,- ասվում է ՀՀ ԱՆ հաղորդագրությունում։

ՀՀ ՆԳՆ տվյալները ժամը 14:00-ի դրությամբ ընտրական խախտումների և ձերբակալությունների մասին
Հաջորդ նորություն next