Նոյեմբերի 2-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար, Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարեկ Շչիգելին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը: ԱԽ քարտուղարը ողջունել է առաքելության ղեկավարի այցը Հայաստան և գոհունակություն հայտնել երկկողմ համագործակցության արդյունքների վերաբերյալ: Քարտուղարը վստահությամբ ընդգծել է, որ երկկողմ համագործակցությունն ունի ներուժ նպաստելու տարածաշրջանում անվտանգային միջավայր ամրապնդմանը: Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգելը շնորհակալություն է հայտնել թե՛ պետական, թե՛ տեղական մակարդակներում ցուցաբերված աջակցության համար, մասնավորապես՝ ընդգծել երկկողմ համագործակցությանը նպաստելու բարձր պատրաստակամությունը: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ընթացքին: