Կառավարության այսօրվա նիստում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նախատեսվում է հանել փակ տարածքներում դիմակի պարտադիր կրման պահանջը։ Նա նշեց, որ դրա փոխարեն փակ տարածքներում արդեն ուղղակի խորհուրդ կտրվի դիմակի կրումը։ Նախարարը տեղեկացրեց, որ վերջին շաբաթներին նկատվում է կորոնավիրուսային հիվանդության տեմպերի զգալի նվազում և վստահություն հայտնեց, որ նվազումն անշրջելի է լինելու. "Առաջիկայում ևս նվազման տենդենցը պահպանվելու է",- նշեց նա։ Բացի այս, առաջիկա օրերին կվերանայվեն որոշ այլ սահմանափակումներ ևս։