Խերսոնում Ռուսաստանի նահանջից ու ռուսական ուժերի հնարավոր պարտությամբ ուրախացող նատօաթրքասերներ, շուտ մի ուրախացեք։ Այս մասին գրում է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը.“Իհարկե, իրավիճակը ռուսական ուժերի համար դյուրին չէ։Ավելին. պետք է գիտակցել, որ ՌԴ-ի դիրքերի թուլացումից կարող են օգտվել Թուրքիան ու Ադրբդջանը։ Բայց Ռուսաստանի պատմությունը ցույց է տվել, որ նահանջին հաջորդում է մեծ հաղթանակը։Հիշեք 1812 -ի Կուտուզովի Մոսկվան թշնամուն հանձնելու որոշումը։ Ի՞նչ եղավ դրանից հետո։Ռուսական զորքերը հայտնվեցին Եվրոպայի սրտում ու գրավեցին Փարիզը”,- գրել է նա ու մեջբերել Ֆյոդր Տյուտչևի հայտնի բանացտեղծությունը.«Умом Россию не понять,Аршином общим не измерить:У ней особенная стать —В Россию можно только верить».