24.04.2025
ԵՊՀ-ն կազմակերպում է մանկավարժի հավաստագրման վերապատրաստման եռամսյա դասընթացներ
09.01.2025
ԵՊՀ-ն կազմակերպում է մանկավարժի հավաստագրման վերապատրաստման եռամսյա դասընթացներ

ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025 թ. փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման համար վերապատրաստման եռամսյա դասընթացներ։ Դասընթացին մասնակցելու հնարավորություն ունեն բարձրագույն կրթություն ունեցող անձինք, որոնք չունեն մանկավարժի որակավորում։ Վերապատրաստման եռամսյա դասընթացի վճարը կազմում է 210.000 ՀՀ դրամ (1 կրեդիտը՝ 7000 ՀՀ դրամ)։ Դիմումներն ընդունվում են 2025 թ. հունվարի 10-ից մինչև հունվարի 20-ը՝ ժամը 10։00-16։00-ն։ Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև՝ անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը),բարձրագույն կրթության դիպլոմ (բնօրինակը և պատճենը),մեկ լուսանկար,վճարման կտրոնը։Դասընթացն անցկացնում և համակարգում է ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը։ Փաստաթղթերն ընդունվում են ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում։ Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Աբովյան 52ա, 207 սենյակ Հեռ.՝ (+374 60) 710 616, (+374 98) 330 031, (+374 91) 575 942 Էլհասցե՝ [email protected], [email protected]