Դուշանբեում մեկնարկել է Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Նիստին Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Մասնակիցները կքննարկեն արդյունաբերական համագործակցության հարցեր, այդ թվում ՝ ծանր մեքենաշինության ոլորտում, ինչպես նաև օդային երթևեկության կառավարման ազգային համակարգերի ներդաշնակեցման հարցեր: Նախատեսվում է առողջապահության ոլորտում փաստաթղթերի ստորագրում ։ Օրակարգում է նաև ԱՊՀ երկրների տարածքում ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրադրության մոնիթորինգի միասնական համակարգի կատարելագործման հարցը: