6.09.2025
Արցախը լուրջ մարտահրավերների առջև է, բայց հաջողության բանաձևը նույնն է. Վարդանյան
20.03.2023
Արցախը լուրջ մարտահրավերների առջև է, բայց հաջողության բանաձևը նույնն է. Վարդանյան

Մեր ժողովրդի համար երբեք էլ հեշտ չի եղել: Մեր ամբողջ պատմությունը ապացուցում է, որ մեզ հաջողվել է հաղթահարել փորձություններն այն ժամանակ, երբ հստակ նպատակ ու գաղափարախոսություն ենք սահմանել, համախմբվել ենք դրա շուրջ, մեր կամքի ու ոգու, իրական առաջնորդների շնորհիվ կարողացել ենք արժանապատիվ պայքար մղել և մեր պատմության մեջ նոր ու լուսավոր էջ բացել: Այս մասին արցախցիների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:"Այսօր էլ անցնում ենք ծանր փորձությունների միջով, Արցախը լուրջ մարտահրավերների առջև է: Բայց հաջողության բանաձևը նույնն է. մեր ուժը մեր ներքին միասնականության մեջ է, մեր կամքի ու ոգու, մեր հստակ նպատակի, մեր իրական արժեքների, միմյանց նկատմամբ հավատի ու վստահության մեջ",- ասել է Վարդանյանը: