6.07.2025
Արցախում կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր դիմումների ընդունման գործընթացը
21.08.2023
Արցախում կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր դիմումների ընդունման գործընթացը

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ ս.թ. օգոստոսի 22-ից կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր դիմումների ընդունման գործընթացը: Հաշվի առնելով նախարարության պահեստներում առկա սննդամթերքի սակավությունը, աշխատակիցների ծանրաբեռնվածությունը, դիմումների մշակման և ապրանքների տեսակավորման աշխատատարությունը՝ խնդրում ենք. *նախարարություն ներկայանալ՝ նախօրոք ունենալով պատրաստի դիմում *դիմումի մեջ լրացնել բոլոր պարտադիր պահանջները ( անուն, ազգանուն, հայրանուն և հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը) *դիմումին կցել դիմումատուի անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի պատճենը *դիմումը հանձնելուց հետո սպասել նախարարության կողմից հեռախոսազանգի *յուրաքանչյուր ընտանիքի կողմից ներկայացնել միայն մեկ դիմում՝ նշելով ընտանիքի մյուս անդամների անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն և հանրային ծառայությունների համարանիշը) *դիմում ներկայացնելուց հետո կրկնակի դիմում չներկայացնել *դիմում ներկայացնել սննդամթերքի խիստ անհրաժեշտության դեպքում: Դիմումի օրինակելի ձևը ներկայացվում է ստորև (դիմումը կարող է ներկայացվել ձեռագիր տարբերակով, սովորական թղթի վրա՝ պահպանելով նախարարության կողմից մշակված դիմումի ձևում առկա պահանջները): Հուսով ենք ըմբռնումով կմոտենաք ստեղծված իրավիճակին: