ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահրամ Կաժոյանը հետ է կանչվել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում, Կամբոջայի Թագավորությունում, Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Սուրեն Բաղդասարյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։