«Սիրելի Տոյվո Կլաար, Ադրբեջանում ոչինչ չի կատարվում առանց այդ երկրի նախագահի հավանության, ով լուրջ չի ընդունում առանց գործողության նախազգուշացումները։ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի»: Այս մասին իր միկրոբլոգում գրառում է արել Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը՝պատասխանելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Վերջինս, հիշեցնենք, անընդունելի է համարել ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները: "Մենք հավատում ենք Ալիևին կանգնեցնելու ԵՄ կարողությանը, այդ դեպքում Հայաստանին աջակցությունը երկիմաստ չի լինի",- գրել է Բալայանը: