Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում և առճակատման գծում, ինչպես նաև Սոթք գյուղի մոտ՝ տեղում ռազմական և անվտանգային ցանկացած զարգացումների մասին զեկուցելու համար։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը։