29.09.2024
Խուզարկությամբ տնից հայտնաբերվել է 500 գրամից ավելի մարիխուանա․ 1 անձ կալանավորվել է
16.12.2022
Խուզարկությամբ տնից հայտնաբերվել է 500 գրամից ավելի մարիխուանա․ 1 անձ կալանավորվել է

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20.15-ին, Աշտարակի Գրիգոր Ղափանցյան փողոցում հայտնաբերել ու ձերբակալել են 38-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող չորացված-մանրացված զանգված և ծխախոտի տուփ՝ կաթուցիչներով։ Ըստ նրա՝ հայտնաբերվածը թմրամիջոց էր։ Իրավապահները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդուն թմրամիջոցն իրացրել էր համաքաղաքացին։ Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում 38-ամյա աշտարակցին ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նույն օրը՝ 20.35-ին, Աշտարակի բաժնի ոստիկանները Թամազյան փողոցում հայտնաբերել ու ձերբակալել են 57-ամյա մի տղամարդու։ Դատարանի որոշմամբ քրեական հետախույզները խուզարկել են նրա տունը, որտեղից հայտնաբերվել ու առգրավվել է 15 փաթեթ՝ 500 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով։ 57-ամյա տղամարդը կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։