29.09.2024
ԱԽ քարտուղարը Ֆինլանդիայում ներկայացրել է ԼՂ-ում առաջացած ճգնաժամը
14.12.2022
ԱԽ քարտուղարը Ֆինլանդիայում ներկայացրել է ԼՂ-ում առաջացած ճգնաժամը

Դեկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Ֆինլանդիայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյի, Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Յուհո Էէրոլայի և Ֆինլանդիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վիլհելմ Յուննիլայի հետ։ Հանդիպումների ընթացքում Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժի, ինչպես նաև դեպի Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման արգելափակումը և դրանց հետևանքով առաջացած պարենային ու հումանիտար ճգնաժամը: Քարտուղար Գրիգորյանը կոչ է արել զրուցակիցներին հանդես գալ Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատականներով: Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն արտահայտել է իր երկրի պատրաստակամությունն աջակցելու տարածաշրջանում հակամարտության հաղթահարմանը, այդ թվում նաև՝ ԵԱՀԿ շրջանակներում: Զրուցակիցները նաև անդրադարձել են հայ-ֆիննական հարաբերությունների զարգացմանը։