Կարծում եմ, որ առաջիկա մեկ-երկու ամիսները վճռորոշ կլինեն ռուսների Հարավային Կովկասում մնալ-չմնալու հարցում։ Այս մասին գրում է Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: "Իհարկե, Մոսկվան ունեցել է սեփական աշխարհաքաղաքական նախագիծը, որը ներառում էր նաև մեր տարածաշրջանում իր դիրքերը վերականգնելու ծրագիր։ Այդ ծրագիրն այժմ, իմ կարծիքով, այլևս իրագործելի չէ։ Ավելին՝ այստեղ մնալու համար ՌԴ քաղաքական ղեկավարությունը պետք է արմատապես վերանայի սեփական մոտեցումները, դրանց հիմքում ընկած փիլիսոփայությունը",- կարծիք է հայտնել Մելիքյանը։