30.09.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ
12.12.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կառավարությունից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը Կառավարության և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Մհեր Գրիգորյանը հաջողություն է մաղթել դեսպան Թրեյսիին իր հետագա գործունեության մեջ և վստահեցրել, որ դեսպանը մշտապես սպասված հյուր կլինի մեր երկրում: ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին գնահատանքի խոսքերի, ինչպես նաև իր պաշտոնավարման ընթացքում ձևավորված կառուցողական համագործակցության համար՝ նշելով, որ հեռանում է Հայաստանից ջերմ հիշողություններով և տպավորություններով: VERELQ-ը հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենն այս տարվա հուլիսին Հայաստանում դեսպանի պաշտոնում առաջադրել է Քրիստինա Քուինի թեկնածությունը։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին հորդորել է ուշադիր դիտարկել Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը։ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում հաստատվելու դեպքում նա կփոխարինի Լին Թրեյսիին, ով 2019 թվականից գլխավորում է դիվանագիտական ​​առաքելությունը ՀՀ-ում և ANCA-ից ստացել է «F» վարկանիշ՝ տասնհինգ տարբեր ցուցանիշներով վատ աշխատանքի համար։ Քրիստինա Քուինն Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն է 2020 թվականի հունվարից։ Մինչ այդ նա եղել է Ֆրանսիայում ԱՄՆ փոխդեսպան, ինչպես նաև Փարիզում դեսպանատան տնտեսական խորհրդական։ Լին Թրեյսին կգլխավորի Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը. Ըստ EADaily-ի՝ նա ճիշտ է համարում հակառուսական պատժամիջոցների հետագա խստացումը։