30.09.2024
Հրավիրվել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը
08.12.2022
Հրավիրվել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը

Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ս. Առստամյանն էր: Նա ներկայացրել է տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը համապատասխանեցնել ՀՀ համանուն օրենքի հետ` ապահովելով զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և նրանց հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքները, միաժամանակ պատշաճ կազմակերպելով զորակոչի գործընթացը: Օրենքի նախագիծը մշակվել է ՊԲ ԲՀԱ բաժնի կողմից, փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական ծառայությունում: Ըստ ներկայացված եզրակացության` նախագիծը համապատասխանում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը: Նախագիծը միաձայն արժանացել է հանձնաժողովի հավանությանը, և կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում: