24.11.2024
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին
prev Նախորդ նորություն

Վլադիմիր Գասպարյանը դատապարտվեց, սակայն ազատվեց պատժի կրումից

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը քիչ առաջ դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց վեց տարի ժամկետով ազատազրկման, ապա համաներմամբ ազատվեց:


Դատարանի որոշմամբ՝ Լևոն Երանոսյանը ևս ազատվեց պատժի կրումից:


Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գասպարյանն ասաց.


"Բա դատարանը նրա համար է, որ մեկին արդարացնի, մեկին մեղավոր ճանաչի",- ապա շնորհավորեց դատարանին, որ իրեն մեղավոր ճանաչեց:


Հիշեցնենք, Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1997-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /2007 թվականի փետրվարի 3-ից ռազմական ոստիկանության / վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում տեղյակ լինելով ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 20440 զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց բուն գործառույթները չկատարելու և զորամաս չհաճախելու մասին, որևէ միջոց չի ձեռնարկել, արդյունքում նշված ժամանակահատվածում վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար:


Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ Գասպարյանը կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության ծառայողին: