Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: "Զրուցակիցներն անդրադաձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի: Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը: Կողմերը նշել են, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ", - ասվում է հաղորդագրության մեջ: