Արցախի Հանրապետության նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կողմ է, ոչ թե միջնորդ։ Նա կամ պետք է կատարի Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժն ապահովելու իր պարտավորությունները, կամ հայտարարի, որ ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները և դիմի միջազգային հանրությանը: Հակառակ դեպքում Ռուսաստանը կկորցնի ողջ Հարավային Կովկասը։ Պուտինն ունի ընտրություն և եկել է որոշում կայացնելու ժամանակը...»