30.09.2024
ՌԴ-ն շահագրգռված է նպաստելու Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության պայմանագրի կնքմանը. Լավրով
05.12.2022
ՌԴ-ն շահագրգռված է նպաստելու Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության պայմանագրի կնքմանը. Լավրով

Ռուսաստանը շահագրգռված է ամեն կերպ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ բանակցությունները մեկնարկելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Կարևոր թեմա է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին, նոյեմբերին, իսկ հոկտեմբերի վերջին Սոչիում տեղի ունեցավ հերթական գագաթնաժողովը»,- ասել է նա։   «Մենք շահագրգռված ենք անել հնարավոր ամեն ինչ՝ հեշտացնելու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը, խաղաղության պայմանագրի կնքումը և, ընդհանրապես, վստահության մթնոլորտին ուղղված միջոցների ամրապնդումը, այդ թվում՝ հասարակության միջև շփումների զարգացման միջոցով»,- ընդգծել է Լավրովը։ Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, կողմերը կքննարկեն նաև տարածաշրջանում և բազմակողմ կառույցներում համագործակցության հարցը։