Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կմասնակցի քաղաքապետի ընտրություններին։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան տեսաուղերձում։ «Սիրելի հայրենակիցներ, Սիրելի երևանցիներ Այս տեսանյութում տալիս եմ վերջին ամիսներին ինձ ամենահաճախ տրված հարցի պատասխանը` արդյո՞ք մասնակցելու եմ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին»,- հայտարարում է նա։