Մեծ Մերձավոր Արևելքում պատերազմը կարծես օրերի հարց է, իսկ դա լավագույն հնարավորություն է Նիկոլին իրականցնելու իր մեկ այլ խոստումը Իլհամին, Իրանին իրավիճակային փաստի հետ առերեսելով, տալ Զանգեզուրի միջանցք՝ իմիտացիոն դիմադրություն կազմակերպելով ընդդեմ ադրբեջանական ինտերվենցիայի, որը հավանաբար մեկ կետով չի լինի: Այս մասին գրում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը: "Այն, ինչ կմնա հետո, ու նրանք, ովքեր կմնան ծանր ու պատասխանատու ու շատ ոչ դեմոկրատական առաքելության կրող են լինելու հայկական որևէ բան պահելու ու ինչու չէ՝ զարգացնելու իմաստով: Ներկա էլիտաներից որևէ մեկը այդ տեղ ներկայացված չի լինի: Իրենք աղետ են պետության համար, ավելին՝ իրենք հակապետություն են",- գրել է քաղաքագետը: