Դատարանը մերժեց արդեն երկու տարի կալանքի տակ գտնվող Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Նա կշարունակի մնալ կալանավորված։ Պաշտպանության կողմը միջնորդել էր Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել վարչական հսկողությամբ և գրավով՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։ VERELQ-ը հիշեցնում է, որ Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Ընդդիմությունը նրան որակել է քաղբանտարկյալ և պնդում է, որ Ասլանյանը կալանավորված է միայն այն բանի համար, որ հանդգնել է հաղթել Վանաձորում: