Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել։ Փաստաթուղթը Երևանում ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը։ Հանդիպումից և փաստաթղթի ստորագրումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ սա մի ձևաչափ է, որը հնարավորություն կտա ավելի լրջացնել երկու երկրների քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը, բայց նաև ավելի համապարփակ մոտենալ ոլորտային համագործակցությանը։