30.04.2024
Մերձավոր Արևելքում մեծանում է տարածաշրջանային պատերազմի ընդլայնման հնարավորությունը
prev Նախորդ նորություն

Փաշինյանին սկսել է անհանգստացնել Արմեն Գրիգորյանի ինքնուրույն խաղն Արևմուտքի հետ. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ ՔՊ-ականների հարաբերությունները թեւակոխել են լարված անվստահության տիրույթ` ՔՊ-ում այլեւս չկա նախկին ջերմ վերաբերմունքն իրենց արեւմտամետ թիմակցի նկատմամբ, քանի որ Գրիգորյանն ինչ-որ պահից տարանջատվել է թիմից եւ առաջին պլան եկել: Բոլորը նկատել են, որ արցախյան ծագումն ուրացած Արմեն Գրիգորյանին Արեւմուտքն առանձնացնում է ՔՊ-ականներից եւ անգամ Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդ է դիտում: Եվ եթե Փաշինյանը չկատարի արեւմտյան պահանջները` հրաժարվի պայմանագիր ստորագրելուց եւ Ռուսաստանի դեմ հստակ քաղաքականություն չվարի, ապա չի բացառվում, որ նրան փոխարինեն Գրիգորյանով, ով անմռունչ եւ մեծ հաճույքով նրանց ծրագրերը կյանքի կկոչի։ ՔՊ ներթիմային քննարկումներում ասում են, որ եթե սկզբում Փաշինյանը լուրջ չէր վերաբերվում այս սցենարին, ապա այժմ նրան սկսել է անհանգստացնել Արմեն Գրիգորյանի ինքնուրույն խաղն Արեւմուտքի հետ։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի հրաժարականից հետո թափուր մնացած տեղը համալրելու հերթը դատական մարմնինն է։ Փետրվարի 2-ին Դատավորների ընդհանուր ժողովում կընտրեն եւ խորհրդարանին կներկայացնեն ՍԴ դատավորի թեկնածու: Մեր աղբյուրները հայտնում են, որ ՍԴ դատավոր դառնալու ցանկություն ունեն Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը` ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին, ինչպես նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատրյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայրը, ով վերջերս է ԲԴԽ-ից տեղափոխվել դատական համակարգ։ Կան նաեւ այլ հավակնորդներ, սակայն եթե նույնիսկ նշված երկու թեկնածուներն առաջադրվեն, թեժ մրցակցություն է սպասվում: Դատավորների, այսպես կոչված, անկախական թեւն աջակցում է Բալայանին։ Հիշեցնենք, որ Արայիկ Թունյանի լիազորությունները դադարել են հունվարի 4-ին՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ։ Եթե օրենքով սահմանված ժամկետում ՍԴ նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո մեկամսյա ժամկետում իրավասու մարմինն առաջադրում է դատավորի նոր թեկնածու։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բարձրագույն խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը եւս կլքի ԲԴԽ-ն, սակայն ԲԴԽ-ում հայտնվել են փակուղու առաջ ու փորձում են հասկանալ՝ Վիգեն Քոչարյանը ինչ մասնագետ է, նրան ուղարկեն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական, վարչական, թե քրեական պալատ։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԲԴԽ-ում Վիգեն Քոչարյանին հարց ուղղեց, թե ինչու է նա եւս լքում ԲԴԽ-ն ու ցանկանում է դատավոր դառնալ. վերջինս պատասխանեց, թե պարզ չէ։ Նշենք, որ ԲԴԽ անդամներից մեկը եւս ցանկանում է լքել ԲԴԽ-ն: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար Ազգային ժողովին է առաջարկվել ԲԴԽ-ի 2024 թվականի հունվարի 22-ի որոշումը։ Առաջարկվել են Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանի, Երեւան քաղաքի դատավոր Արման Օհանյանի եւ ՀՀ քաղաքացի Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները։ Ուշագրավն այն է, որ այս թեկնածուներից մեկը Արթուր Աթաբեկյանն է։


Իսկ ո՞վ է նա։ Արթուր Աթաբեկյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եւ Տավուշի ներկայիս մարզպետ Հայկ Ղալումյանի հորաքրոջ որդին է։ Տավուշի մարզպետի դատավոր ազգականը ցանկանում է լքել ԲԴԽ-ն։ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի քավորն է։ Նրա եղբայր Վահե Ղալումյանն էլ Ազգային ժողովում ՔՊ խմբակցության պատգամավոր է»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելու հարցը, փաստորեն, իշխանությունների համար կյանքի ու մահու հարց է դարձել, որ պատրաստ են նույնիսկ 90-ականների ոճով «լցոնումներ» անել։ Բանն այն է, որ այդ նախագիծը, որով պետք է «Հայոց պատմությունը» դառնա «Հայաստանի պատմություն», իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում դրված է հանրային քննարկման։ Նախագիծն այնքան վիճահարուց է, որ առաջին օրերին քվեարկածների 90 տոկոսը դեմ է եղել այդ նախագծին, սակայն մի քանի օրից` ինչ-որ հրաշքով կողմ եւ դեմ ձայները գրեթե հավասարվել են։ Երեկվա դրությամբ նախագծին կողմ էր քվեարկել 1464 մարդ, իսկ դեմ՝ 1641։ Նախագծի վերաբերյալ մեկնաբանություն է թողել 25 հոգի, որոնցից որեւէ մեկը դրական չի արտահայտվել այդ նախագծի մասին: Հանրային տարածքում էլ չկան դրական արտահայտվողներ, ակնհայտ է, որ «ընտրակեղծարարություն» անողները մոռացել են նաեւ մեկնաբանությունների բաժնում կեղծ գրառումներ անել, որ կեղծիքն այդքան ակնհայտ չլինի:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը նոր նախագիծ է պատրաստվում ներկայացնել ավագանի, որով քաղաքապետարանում պարգեւավճարների տրամադրման ինստիտուտի վերահսկողությունը կանցնի ավագանու անդամներին: Այսինքն՝ քաղաքապետը ոչ թե աշխատակիցներին միանձնյա որոշմամբ պարգեւավճար կտրամադրի, այլ նիստի ժամանակ ավագանու անդամներին հստակ կներկայացվի, թե ինչ հիմնավորմամբ է ցանկանում տվյալ պաշտոնյային պարգեւատրել, եւ նոր միայն ավագանին կհաստատի կամ կչեղարկի այս որոշումը: Նախագիծը քաղաքապետին կներկայացվի կա՛մ առաջարկության տեսքով, կա՛մ էլ որպես իրավական ակտերի նախագիծ, այնուհետեւ կուղարկվի գլխադասային հանձնաժողով, որտեղ դրական եզրակացություն ստանալուց հետո կմտնի նաեւ ավագանու նիստի օրակարգ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն ասաց՝ այսպիսով ցանկանում են, որ պարգեւավճարների ինստիտուտը քաղաքապետարանում վերանա։ «Սիրուն աչքերի համար այլեւս որեւէ մեկին կարիք չկա պարգեւատրել. պետք է բարձրաստիճան չինովնիկը, որը պարգեւավճար է ստանում, արժանանա դրան: Զեկուցողը, որը կներկայացնի իր ենթակային պարգեւավճարի համար, ավագանու նիստին պետք է տեղեկանք-հիմնավորում ներկայացնի, թե տվյալ պաշտոնյան ինչ աշխատանք է կատարել իր լիազորություններից ավելի, որի համար պետք է արժանանա պարգեւավճարի, ավագանին թող քննարկի ու որոշում կայացնի տվյալ աշխատողին պարգեւավճար տրամադրելու մասով»,- ասաց նա»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանը որոշում է կայացրել։  Օրաթերթը գրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը 2022 թվականի դեկտեմբերի 27-ին դատարան է ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ ՀՀ միասնական սոցիալական ծառայության, եւ խնդրել է դատարանին պարտավորեցնել ՀՀ միասնական սոցիալական ծառայությանը ընդունել Գագիկ Վրեժի Ջհանգիրյանին դատախազի կենսաթոշակ նշանակելու մասին որոշումը: Դրանով նա միեւնույն ժամանակ պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի՝ 05.12.2022 թվականի գրությունը եւ 04.10.2022 թվականի որոշումը, որով Գագիկ Ջհանգիրյանին կենսաթոշակ չէին նշանակել: Ասել է թե՝ ՀՀ միասնական սոցիալական ծառայությունը հրաժարվել է ԲԴԽ նախկին նախագահին դատախազի կենսաթոշակ նշանակել, եւ նա դատարանով էր փորձում վերականգնել թոշակի իր իրավունքը:


Եվ, ահա, 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանը վճիռ է կայացրել Գագիկ Վրեժի Ջհանգիրյանի հայցը՝ ընդդեմ Միասնական սոցիալական ծառայության, (երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն) բավարարել՝ 


– պարտավորեցնել Միասնական սոցիալական ծառայությանը ընդունել Գագիկ Վրեժի Ջհանգիրյանին դատախազի կենսաթոշակ նշանակելու մասին որոշում,


– անվավեր ճանաչել Միասնական սոցիալական ծառայության 05.12.2022թ. թիվ 02/ԻՄ/65797-22 գրությունը եւ 04.10.2022թ. կենսաթոշակ նշանակելու որոշումը։»։


«Փաստ» օրաթերթը գրում է. Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Առաջատարը դարձյալ անփոփոխ է. խոսքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին է, որն արդեն քանի տարի գլխավորում է խոշոր հարկատուների ցուցակը: Ընդ որում, ԶՊՄԿ-ի վճարած հարկերը մշտապես անհամեմատ շատ են նույնիսկ երկրոդ հորիզոնականում գտնվող ընկերությունից: 2023 թվականին ԶՊՄԿ-ն պետբյուջե է վճարել մոտ 71 մլրդ դրամ: Չնայած առաջատարն անփոփոխ է, սակայն ցանկի հատկապես տասնյակում շատ ուշագրավ փոփոխություններ կան, որոշ դեպքերում՝ նույնիսկ անակնկալներ։ Ի մասնավորի, տեղերով փոխվել են, մարզական լեզվով ասած, «արծաթե և բրոնզե մեդալակիրները»:


Եթե 2022 թվականի ցուցանիշներով երկրորդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիան» էր, երրորդը՝ «Գրանդ տոբակոն», ապա 2023 թվականի տվյալներով հակառակ պատկերն է: Հայաստանի տնտեսության բնորոշ ցուցիչներից է, որ 4-րդ և 5-րդ հորիզոնականներում են էլեկտրատեխնիկայի և բջջային հեռախոսների ներկրմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունները՝ «Մոբայլ սենթրը» և «Փրիթի ուեյը» (Վեստա): Եթե առաջինը 2022 թ. համեմատ վեր է բարձրացել 3 հորիզոնականով՝ վճարած հարկերն ավելացնելով գրեթե կրկնակի, ապա երկրորդը՝ 17 հորիզոնականով՝ մոտ չորս անգամ ավելի վճարած հարկերով: 1000 խոշոր հարկատուների ամենամեծ «հայտնություններից» մեկը առցանց առևտրով զբաղվող «Վայլդբերիզ» ընկերությունն է, որը 2022 թվականի 346-րդ տեղից 2023 թվականի ցուցանիշներով հայտնվել է...


6-րդ հորիզոնականում: Այս հանգամանքը մասնագետները մեկնաբանում են տարբեր գործոններով՝ սկսյալ այն հանգամանքից, որ առցանց առևտուրը ՀՀ–ում շատ մեծ ծավալների է հասել, մինչև հարկային վարչարարության հետ կապված խնդիրներ: 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է 70 ՏՏ ընկերություն, որոնք պետբյուջեի համար ապահովել են 75 մլրդ դրամի եկամուտ՝ 44%-ով ավելի, քան նախորդ տարի։ Սակայն, մասնագետների կարծիքով, չնայած այս տվյալներին, ոլորտում գնալով խորանում են խնդիրները «գետնի վրա»: Մյուս խոշոր փոփոխությունը վերաբերում է բանկային համակարգին: Ճիշտ է, 2023 թվականի ընթացքում արդեն իսկ հասկանալի էր, որ այս ոլորտը լուրջ ցուցանիշներ է արձանագրելու, այդուամենայնիվ, վերջնական արդյունքները բավական տպավորիչ են: Առաջին անգամ տարեկան արդյունքներով հայկական բանկերը հայտնվել են լավագույն տասնյակում: Խոսքը «Ամերիաբանկի» և «Արդշինբանկի» մասին է, որոնք, համապատասխանաբար, 7-րդ և 8-րդ հորիզոնականում են: Բայց այդ մասին՝ հետագա հրապարակումներում, երբ հարկատուներին կանդրադառնանք ըստ ոլորտների:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին տեղեկություններ են տարածվում, որ իշխանությունը հրահանգել է ՏԻՄ ղեկավարներին՝ քանդել բոլոր միջպետական եւ համայնքային ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշակոթողները։ Դեռեւս անցած մայիսին մենք գրել էինք, որ կառավարության պատկան գերատեսչությունից համայնքապետարաններ, մասնավորապես՝ Սյունիքի, գրություն են ուղարկել. «ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին ինքնակամ կառուցված (տեղադրված) հուշաքարերի, խաչերի եւ խաչքարերի քանդման (ապամոնտաժման) աշխատանքների կատարման համար խնդրում եմ՝ յուրաքանչյուրն իր մասով համագործակցի մարզային տեսչական ստորաբաժանումների հետ»։ Ըստ ամենայնի՝ համապետական եւ միջպետական ճանապարհները քրիստոնեական խորհրդանիշներից «մաքրելու» որոշումը հիմա ավարտին են հասցնում: Սրանով մի կողմից սահմանն են բացում` ազատում, մյուս կողմից թուրքերի եւ ադրբեջանցիների հետ քիրվայությանն ուղղված հերթական քայլն են անում, որ սահմանը հատող թշնամին իր համար անցանկալի եւ տհաճ ասոցիացիաներ առաջացնող հայկական քրիստոնեական խորհրդանիշների չհանդիպի:


 


 

Նման տապարով միայն գլուխ էին կտրում և մարդ սպանում. ուղերձը չափից դուրս թափանցիկ է և հստակ
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel