21.09.2024
ԵՄ դիրքերի խաթարում. Կրեմլում արձագանքել են Ջոնսոնի գաղափարի մասին լուրերին
prev Նախորդ նորություն

Մինչեւ տարեվերջ ԵՄ-ն 90 տոկոսով կկրճատի Ռուսաստանից նավթի ներկրումը

ԵՄ-ն ռուսական նավթի էմբարգոյի շուրջ համաձայնության հասնելուց հետո 90 տոկոսով կկրճատի Ռուսաստանից նավթի ներկրումը 2022 թվականի վերջին: Այս մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի" - ն։


Ավելի վաղ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ ԵՄ-ի ղեկավարները Բրյուսելում գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով կարգավորել են տարաձայնությունները մասնակի նավթային էմբարգո սահմանելու շուրջ եւ այդպիսով կանաչ լույս տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի համաձայնեցումը:


"Ես ողջունում եմ Ռուսաստանի դեմ նավթային պատժամիջոցների վերաբերյալ Եվրախորհրդի այսօրվա պայմանավորվածությունը։ Դա, փաստորեն, մինչեւ տարեվերջ կկրճատի Ռուսաստանից ԵՄ նավթի ներկրման շուրջ 90 տոկոսը", - գրել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Twitter-ում ։


 

Անկարան կօգնի ականազերծել ուկրաինական նավահանգիստները. Լավրով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ Armeniatoday
20.09.2024
Լեմկինի ինստիտուտը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ցեղասպանությունը