Իսրայելը բոլոր առումներով հանդիսանում է Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը` երկու երկրները համագործակցում են ռազմա–տեխնիկական ուղղություններով, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ու առողջապահության։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հասարակական–քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը։Նա նշել է, որ իսրայելցի մասնագետները տարիներ շարունակ աշխատում են Ադրբեջանում տարբեր ոլորտներում` գյուղատնտեսության, ագրոարդյունաբերական համալիրներում, արդյունաբերության մեջ։ Նա նշել է, որ Իսրայելում բնակվում է ադրբեջանական համայնքը, իսկ Բաքվում՝ հրեական համայնքը, որոնք բարեկամական և այլ կապերով կապված են Ադրբեջանի ու Իսրայելի հետ։