ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի հանդիպման ժամանակ չեն քննարկել ղարաբաղյան կարգավորման հիմնախնդիրը, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ղարաբաղյան հակամարտությունը մանրամասն չի քննարկվել։ Երեկ խոսակցությունը տեղի է ունեցել շատ հանգամանալիորեն, երկկողմ հարաբերությունների եւ առեւտրատնտեսական փոխգործակցության տարբեր ասպեկտների շուրջ»,- լրագրողներին ասել է Պեսկովը: Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են նախօրեին Սանկտ Պետերբուրգում: