Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կանցկացնի առանձին երկկողմ հանդիպումներ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինիի և ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Նախագահը հունիսի 6-ին կհանդիպի Բուլղարիայի նախագահի, Հայաստանի և Սլովակիայի վարչապետերի հետ»,- ասել է նա: Նշենք, տնտեսական համաժողովը Սանկտ Պետերբուրգում կանցկացվի հունիսի 6-8-ը: Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ռուսաստանցի մի խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ նախատեսում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել այդ համաժողովի ժամանակ: