ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքն երբեք չի դադարել: Ամեն ինչ կախված է կողմերի ֆինանսական հնարավորություններից: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը: Ըստ նրա, Հարավային Կովկասում սպառազինությունների մրցավազքը կարող է հավերժ շարունակվել: Նա նշել է, որ կամ ղարաբաղյան հարցը կլուծվի ռազմական ճանապարհով, կամ սպառազինությունների մրցավազքը կշարունակվի հավերժ: Նա հավելել է, որ ՀՀ-ն օգտվում է այն հանգամանքից, որ նա ՀԱՊԿ-ի անդամ է: