30.06.2026
Իվան Վոլինկինը հավակնում է դառնալ ՌԴ փոխարտգործնարար
29.07.2019
Իվան Վոլինկինը հավակնում է դառնալ ՌԴ փոխարտգործնարար

ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Իվան Վոլինկինը հավակնում է դառնալ ՌԴ փոխարտգործնարար: Այս մասին գրում է «Կոմերսանտը»: Ըստ աղբյուրի, ԱԳՆ-ում գրեթե կողմնորոշվել են փոխարտգործնախարարի թեկնածուի հարցի շուրջ, ով կփոխարինի Գրիգորի Կարասինին, ով առաջադրվել է Դաշնային խորհուրդ:  Այս պահի դրությամբ թեկնածուները երեքն են, բայց ամենահավանականը համարվում է Իվան Վոլինկնը, ով ներկայումս զբաղեցնում է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի  տնօրենի պաշտոնը: 60-ամյա Վոլինկինը 1981 թվականից աշխատում է ԱԳՆ համակարգում, եղել է ԽՍՀՄ դիվանագիտական աշխատակիցը մի շարք երկրներում՝ Յուգոսլավիայում, ԱՄՆ-ում, Սերբիայում և Չերնոգորիայում, Վրաստանում և Մակեդոնիայում: 2009-2013թթ-ին եղել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի օգնականը, իսկ 2013-2018թթ-ին՝ ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը Հայաստանի Հանրապետությունում: