«Հարավային գազային միջանցքի» (ՀԳՄ) համար Ներդրումների բազմակողմանի երաշխիքային գործակալությունից 750 միլիոն դոլարի երաշխավորված վարկի կարիք չկա: Այդ մասին սոցիալ-տնտեսական ոլորտին նվիրված խորհրդակցությանը ասել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը: «Ուրախալի է այն փաստը, որ ՀԳՄ-ի ծրագրի իրականացման համար նման ծավալի ֆինանսավորման անհրաժեշտություն չկա: Դա հաշվի առնելով, մենք հրաժարվեցինք 2 միլիարդ դոլարի առաջին վարկային փաթեթից», - ասել է Շարիֆովը: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, 750 միլիոն դոլար արժողությամբ վարկային պայմանագիր է ստորագրվել «Հարավային գազային միջանցք» ՓԲԸ-ի և MIGA-ի միջև: «Սակայն այլևս այս վարկի անհրաժեշտություն չկա: Նախագծի շրջանակներում խնայողությունների և ՀԳՄ ՓԲԸ-ի գործարկման հաշվին, «Հարավային գազային միջանցք»-ը ստացել է կանխիկ դրամի անվճար հոսք, որի հաշվին էլ ապահովում է այս ծրագրի ֆինանսավորումը», - ասել է նա: