18.11.2025
«Իսլամական պետություն»-ն առաջին անգամ տեսանյութ է հրապարակել Ադրբեջանից (տեսանյութ)
03.07.2019
«Իսլամական պետություն»-ն առաջին անգամ տեսանյութ է հրապարակել Ադրբեջանից (տեսանյութ)

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունն առաջին անգամ տեսանյութ է հրապարակել Ադրբեջանից: Այս մասին հայտնում է Directorate 4-ի Telegram ալիքը: Տեսանյութում ջիհադականները պատմում են իրենց թշնամիների, այդ թվում Ռուսաստանի մասին, իրենց դեմ տարվող պատերազմի եւ այն մասին, որ հավատարմության երդում են տվել ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին: Սա վեցերորդ տեսանյութն է, որտեղ գրոհայինները հավատարմության երդում են տալիս ԻՊ-ի առաջնորդին: Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի ջոկատներում մարտերին մասնակցած ադրբեջանցիներն ավելի վաղ տեսաուղերձներով դիմում էին իրենց հայրենակիցներին՝ կոչ անելով նրանց միանալ մահմեդականների թշնամիների դեմ պատերազմին: Սակայն նախկինում հենց Ադրբեջանից տեսաուղերձներ չէին տարածվում: Исламское государство впервые опубликовало видео из Азербайджана#Азербайджан #ИГ #ИГИЛ pic.twitter.com/6XLu34YoBe — Инфотека24 - Армения и Азербайджан (@infoteka24) July 2, 2019