Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն օգոստոսի 14-ին: Այդ մասին հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Իլյաս Ումախանովը: Այդ մասին նա ասել է Իրանի իսլամական խորհրդի ժողովի նախագահի տեղակալ Մասմուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ եռակողմ հանդիպումը նախատեսվում է Սոչիում: