Թբիլիսիի կենտրոնում մահափորձ է կատարվել Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդու՝ Ցոտնեի վրա: Ցոտնե Գամսախուրդիայի վիճակը ծայրահեղ ծանր է: Նա երկու բարդ վիրահատության է ենթարկվել, դրանցից երկրորդը շարունակվել է մոտավորապես յոթ ժամ: Մոտ ժամանակներս նոր վիրաբուժական միջամտություն չի պլանավորվում: Այժմ նա գտնվում է դեղորայքային կոմայի մեջ եւ միացված է արհեստական շնչառության ապարատին: