Վրաստանին անհրաժեշտ է լուծել սահմանային բոլոր վեճերը որպես պետություն լիարժեք կայանալու համար: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նա ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի ու Հայաստանի հետ սահմանների չհամաձայնեցված հատվածներին։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ հանձնաժողովները աշխատել են այդ ուղղությամբ, հասել որոշակի փուլի, իսկ հետո գործընթացը կանգ է առել։