Մարտի 1-ից Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ղազախստանի քաղաքացիները կկարողանան առանց պատվաստումների մեկնել Վրաստան: "Սպուտնիկ Վրաստանը" նշում է, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ այդ երկրների քաղաքացիները Վրաստան ժամանելուն պես միայն բացասական ՊՇՌ թեստի կարիք կունենան: Նշվում է, որ Վրաստանում գտնվելու երրորդ օրը օտարերկրացիները պարտավոր են սեփական միջոցներով անցնել կրկնակի թեստավորում: Երկրի ցամաքային ու ծովային սահմանները դեռ փակ են: