25.11.2024
Վարչապետ Փաշինյանը նշանակել է ՊՎԾ ղեկավարի տեղակալ
prev Նախորդ նորություն

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի թեկնածության առաջադրման իրավունքն անցել է ՔՊ-ին

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ճգնաժամը շարունակվում է, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հրավիրված արտահերթ նիստի շրջանակներում Հանձնաժողովի նախագահի տեղակալ կրկին չի ընտրվել:


Անցած շաբաթ «Հայաստան» խմբակցությունը, որն այդ պաշտոնում 15 անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որոշել էր որեւէ մեկի թեկնածությունը չառաջադրել։ Այսօր, հանձնաժողովի աշխատանքնը տեղի է ունեցել խորհրդարանական ընդդիմության բոյկոտի պայմաններում: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, առաջադրման իրավունքն անցնում է իշխող մեծամասնությանը:


Այնուամենայնիվ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է այս փուլում ձեռնպահ մնալ այդ իրավական որոշման իրականացումից եւ ընդդիմության քվոտայով թեկնածու չառաջադրել: Քոչարյանը նշել է, որ որոշում է կայացվել ժամանակ տալ «Հայաստան» դաշինքին, որպեսզի մյուս ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի հետ համատեղ քննարկվեն եւ իշխող մեծամասնությանը ներկայացվեն հնարավոր թեկնածուները:


«Եթե կոնսենսուսի չգան, մենք կօգտվենք այն իրավական որոշումներից, որոնք նախատեսված են «ԱԺ կանոնակարգ» օրենքով։ Այդ ժամանակ արդեն մենք կորոշենք, թե ով կարող է դառնալ փոխնախագահ հանձնաժողովի», - հայտարարել է Քոչարյանը: